Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ում հավելվածի արգելքն ուժի մեջ մտնի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Այժմ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է՝ պե՞տք է արդյոք աջակցել օրենքին, որը չինական ByteDance ընկերությունից պահանջում է հունվարի 19-ից դադարեցնել TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում։ Այդ ամսաթվից հետո կողմնակի ինտերնետ-ծառայություններ մատուցողները կենթարկվեն տուգանքների՝ ԱՄՆ-ում TikTok-ի գործունեությանն աջակցելու համար:
Զրուցակիցներն ասել են, որ Պեկինի պաշտոնյաները ցանկանում են, որ TikTok-ը մնա ByteDance-ի սեփականությունը, և ընկերությունը փորձում է դրան հասնել դատական հայցերի միջոցով: Սակայն դատավորները հունվարի 10-ին մտքերի փոխանակությունների ժամանակ հասկացրել են, որ, ամենայն հավանականությամբ, կաջակցեն օրենքին:
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ դեպքում արդեն սկսել են դիտարկել գործողությունների պլան, թե ինչպես պետք է աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, եթե նրա աշխատանքին ներգրավված լինի Մասկը, ասել են աղբյուրները: Պեկինում քննարկված սցենարներից մեկի համաձայն՝ գործարարին պատկանող X սոցցանցը իր վերահսկողության տակ կվերցնի TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը:
ԱՄՆ-ում TikTok-ի լսարանը կազմում է 170 միլիոն մարդ, ամերիկյան ստորաբաժանման արժեքը կարող է հասնել 40-50 միլիարդ դոլարի, գնահատում է Bloomberg-ը:
Բաց մի թողեք
Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փետրվարի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փետրվարի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան. Աբրահամյանի ու Փաշինյանի համեմատություններ