Այսօր կեղծ հարցապնդում է արվել, թե իբր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մանրամասնելով.
«Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:
Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ. Լուսանկար