Հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ.-ն իր վարած «Mercedes GLE 43» մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նրան առաջինն օգնության են հասել վարորդ Պարույր Մ.-ն, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար