Հայաստանում 2025 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն՝ գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:
Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 2,6 անգամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս ցածր է 1,3 անգամ:
«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 3,1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 2,1 անգամ: Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71,1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են:
Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով՝ սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացված է 704 բուժառու, որոնց 90,7 տոկոսը էլի կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- ասել է մասնագետը:
Բաց մի թողեք
Այ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան. Լուսանկար
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը
Նոր մահացու վիրուս է հայտնաբերվել. վարակվել է 38 մարդ Հնդկաստանում