«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց նոր ֆորմատ ձեւավորելու մասին:
«Ազգ-բանակ-եկեղեցի համահայկական միասնության խորհուրդ» է ստեղծվում, որին անդամակցելու են ինքը` Արշակ Կարապետյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
Խորհրդի նախագահը Ալբերտ Բազեյանն է, անդամներն են` տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Խաչատրյանը, ազատամարտիկ, սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը եւ այլ անձինք։
Խորհրդին է միացել նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի «Մարտական եղբայրությունը»։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար