Հունվարի 21-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Ն.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «Opel» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։


Բաց մի թողեք
Ստեփանավանում խոշոր կարկուտը սրբել է ամեն ինչ․ Լուսանկարներ
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել, գյուղը շnկի մեջ է