«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեկտեմբերին կողոպտել են իր բնակարանը։
«Տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց։ Ընդհանուր վնասի չափը կազմում է մոտ 7,5 մլն դրամ»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ չնայած որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին, ինքը ոստիկանություն դիմել է հունվարի 14-ին:
«Որովհետև այդ օրն եմ վերադարձել, Նահանգներում էի։ Իմ երեխաները բնակվում են Նահանգներում։ Ես ամուսնալուծված եմ նախկին կնոջս հետ, նախկին կինս ամուսնացել է Ամերիկայում բնակվող քաղաքացու հետ, ես նախընտրել եմ, որ երեխաներս մեծանան իրենց մոր հետ»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ գողություն կատարած անձը տեղյակ է եղել, որ ինքը Հայաստանում չէ, քանի որ ամեն տարի տոն օրերին մեկնում է Նահանգներ։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները