Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:
Նշվում է, որ 2024 թվականը նշանավորվել է երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ՝ հիմնականում շոշափելով հարաբերությունների նորմալացման, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, սահմանի սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար և այլ հարցեր։
«Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։
Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։
Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։
Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։
Այդ խոսույթներից են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները»,- ասվում է զեկույցում։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ-ի ընտրված նոր վարչակազմին և այդ համատեքստում ՀՀ տարածաշրջանային շահերին:
«Ալիևը ցանկացած առիթով ԱՄՆ նախկին դեմոկրատական իշխանությանը «երախտամոռ» է անվանում, իսկ նոր ընտրված նախագահին և հանրապետական մեծամասնությանը հնարավոր բոլոր տարբերակներով գովաբանում է և շողոքորթում։ Դա միանշանակ լավ է, քանի որ Ալիևը անթաքույց հույս է փայփայում, որ նորերի հետ լեզու կգտնի, իսկ դա էլ նշանակում է, որ ինքնագլուխ քայլերի չի գնա…
Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու համաձայնություն Տրամպը և իր հանրապետական վարչակազմը չեն տա: Ոչ միայն այն պատճառով, որ Տրամպը ընտրվել է՝ խոստանալով խաղաղություն բերել, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է ու քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրը, այլ նաև, որ ՀՀ-ն ԱՄՆ ռազմավարական գործընկերն է այլևս և ուղենիշ է վերցրել ապագայում ԱՄՆ դաշնակից և ԵՄ անդամ դառնալ»,- գրառմամբ կարծիք է հայտնել Սարգսյանը:
Բաց մի թողեք
Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա և տրուսիկ, ու կլիզմա ասուլիս էր․ Ալեն Սիմոնյան
Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել. Նիկոլ Փաշինյան
Գրիգորյանն ու Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են, սահմանազատման վերաբերյալ հարցեր քննարկել