Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Երեկվանից զրուցում եմ ավտոբուսների վարորդների հետ, թե ինչ վարքագիք են դրսևորելու փոտրվարի 1-ին, երբ ուղևորները բոյկոտեն, հիմնականում՝ համաձայն են, թեև, պարզվում է, ընդդիմացողներ էլ կան, ովքեր միանշանակ մի կողմին չէ, որ քննադատում են։
Ահա, թե ինչ են ասում նրանք․ Ոչ մեկը չի ընկալում ամբողջ խնդիրը, իրականում ուղևորների /իրենց լեզվով՝ պասաժիրի/ 40 – 50 տոկոսը անվճար է երթևեկում այս օրերին, օրինակ էլ են բերում՝ մեկը ծնգացնոմ ա, մյուսը թուղթն անմիջապես մտցնում ա տակը, թե էդ կանաչն իմն էր ու չես ապացուցի։ Կամ՝ պարզապխես նստում են ու չեն վճարում, հլը բոյկոտ չկա, չէ։ Վարորդներից շատերն ասում են՝ կամերա կդնեն, թե հսկիչներ կդնեն, բայց եթե այսօրվա 100 դրամով բոլորը վճարեն, ապա թանկացնելու կարիք հաստատ չի լինի։
Իսկ ահա հարևան Վրաստանում, որտեղ 1,5 լարի է տրանսպորտն ու անժամկետ, կարելի էր իրենց ծրագիրը բերել ու նույնականացնել Երևանում, որտեղ ես քարտ ունեմ, մի քանի ամիսը մեկ գնում եմ, միևնույն է աշխատում է լիցքավորած գումարը, ինչու ոչ մեզ մոտ։ Եվ ահա․ Թբիլիսիում հաքերները «կոտրել» են տրանսպորտի վալիդատորները: Վճարային համակարգի վրա կիբերհարձակման պատճառով Թբիլիսիի հասարակական տրանսպորտն անվճար է սպասարկում ուղևորներին։
Բաց մի թողեք
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան
Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ մոտ է․ Լիլիթ Գալստյան