13/02/2025

Լուկաշենկոն նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամաս է գնացել սիրելի շան հետ. Տեսանյութ, Լուսանկար

Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկել է երկրի նախագահական ընտրություններում։

Լուկաշենկոն ավանդաբար քվեարկել է թիվ 1 ընտրատեղամասում, որը տեղակայված է Բելառուսի ֆիզիկական դաստիարակության պետական համալսարանում` Մինսկում։ Նա ներկայացել է սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ:

Մինչ իր քվեաթերթիկը ստանալը Լուկաշենկոն ջերմ զրույց է ունեցել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, իսկ մինչ Լուկաշենկոն քվեարկում էր, շունը շրջել է ընտրատեղամասում և անգամ միզել սյան մոտ:

Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։