Արմեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ չի գործում Երևան–Վանաձոր ավտոբուսային երթուղին։
«Իսկ դուք գիտեի՞ք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանը երկրի երրորդ խոշոր քաղաքին՝ Վանաձորին կապող ավտոբուսային (միկրոավտոբուսային) միջքաղաքային երթուղի (գիծ) չի գործում։
Մի քանի ամիս, արա… Նախկինում ԳԱԶել էր, 800 ֏ ուղեվարձով։
Հիմա սպասում ես, որ տաքսին ուղևոր հավաքի (անձը՝ 2000 ֏ ), որ մեկնես։
Այս իրավիճակին ականատես եղա Երևանի կենտրոնական ավտոկայարանում։
Սրանք մեծ-մեծ բաներից են խոսում, բայց ամենապրիմիտիվ հարց անկարող են լուծել։ Իրենցը մենակ մարդկանց ու երկիրը «ծյոռկելն» է»,– գրել է նա։


Բաց մի թողեք
Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են․ Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկին տեղափոխել են Երևան. Լուսանկար
Մայրության և հիվանդության նպաստների վճարման համակարգը կփոխվի․ մանրամասներ