Հունվարի 26-ին, ժամը 22։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1995 թ․) և «KIA» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարներն ուղղել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, դադարեցրել վառելիքի արտահոսքը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար