«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,- բանակի օրվա առիթով ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դժվար է ասել՝ դա հաճոյախոսություն է բանակի՞, թե՞ դիտողություն քաղաքացիական կյանքի հասցեին:
Բայց մի բան ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը Հայաստանում տարիներ, տասնամյակներ տարածված մի «նարատիվ» է, որ բանակում խնդիրները գալիս են հանրային բարքերից, որ բանակը հասարակության հայելին է:
Եվ, իհարկե, դժվար է չհամաձայնել դրա հետ, որ բանակում իրավիճակը հանրային կյանքի որոշակի արտացոլում է, այն պարզ պատճառով, որ բանակի զինծառայողերը, սպաները, տարբեր աստիճանի հրամանատարները ոչ թե տիեզերքից են եկել թռչող ափսեով, այլ հենց մեր հանրության մասնակիցներն են, մեզանից մեկը:
Սակայն, խոսել այդ մասին, նշանակում է չխոսել ոչինչ: Համենայն դեպս ոչինչ առարկայական, քանի որ զինված ուժերի առանձնահատկություններից մեկն այն է, որ, լինելով ըստ էության անհամեմատելի փակ և պահպանողական համակարգերից մեկը, զինուժը պետք է ենթադրի ոչ թե հանրային կյանքի խնդիրներով արդարացում կամ «ալլիբի», այլ հակառակը՝ լինի հանրային կյանքից եկող խնդիրների ու բարքերի չեզոքացման օրինակ, այդ կերպ նաև ծառայելով հանրային կյանքի որոշակի ֆիլտր, երբ բանակի միջոց անցնող հանրային կյանքի մասնակիցները կարող են ստանալ այլ որակ ու մտածողություն, հետևաբար այդպիսով դառնալ քաղաքացիական կյանքի բոլորովին այլ որակի մասնակիցներ:
Այդ կերպ, բանակը կլինի ոչ թե հանրային արատավոր բարքերի ու խնդիրների արտացոլում, այլ դրանց չեզոքացման, զտման ինստիտուտ: Դա, իհարկե, դյուրին հարց չէ, պահանջում է շատ համակարգված, մանրակրկիտ աշխատանք՝ կոնցեպտուալ մշակումներով և ճանապարհային քարտեզով: Բայց այդ խնդիրը նախ պետք է դրվի, այդ մոտեցումն ու փիլիսոփայությունը պետք է որդեգրվի, պետք է ձևակերպվի առաջադրանքը, որպեսզի սկսվի դրա իրագործման կայուն ու հետևողական աշխատանք:
Իսկ, երբ առաջադրանքի փոխարեն ձևակերպվում է «ալիբի», կառավարման որակի համար քաղաքական պատասխանատուներին ապահովագրելու նպատակով, ապա իրավիճակը ոչ միայն չի կարող բարելավել, վերափոխվել, այլ հակառակը:
Բաց մի թողեք
Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է․ պատճառն ամուսնու՝ պատերազմին մասնակցելն է եղել
Նեթանյահուն պատրաստվում է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին. ինչ է ներառում Թրամփի պլանը
«Իմ տաշիրին թե դու դժբախտ ես, շակալ, գնա փաշինյանի ոտները լպստի»,- գոռում էր նիկոլականը․ Տեսանյութ