13/02/2025

Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում իր արտադրանքը

Coca-Cola-ի եվրոպական շշալցման ստորաբաժանումը հայտարարել է զգալի քանակությամբ ըմպելիքների հետկանչման մասին, այդ թվում՝ Coke, Sprite և Fuze Tea ապրանքատեսակները ներառյալ:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գենտի արտադրական ձեռնարկությունում սովորական ստուգումների ժամանակ հայտնաբերվել են քլորատի վտանգավոր մակարդակներ, գրում է The Guardian-ը։

Այս նյութով պարունակվող ըմպելիքները նոյեմբերից առաքվել են Բելգիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում։ Ապրանքի հինգ խմբաքանակ արդեն վաճառվել է Մեծ Բրիտանիայում։

Coca-Cola-ն նշել է, որ ինքը ոչ մի բողոք չի ստացել Մեծ Բրիտանիայի սպառողներից, սակայն «նախազգուշացրել է իշխանություններին այս հարցի մասին և կշարունակի համագործակցել նրանց հետ»:

Քլորի բարձր մակարդակով ըմպելիքներ են մատակարարվել նաև Ֆրանսիա, սակայն հետկանչման կարգը չի տարածվում ֆրանսիական շուկայի վրա։

Համաձայն Coca-Cola միջազգային ընկերության բելգիական մասնաճյուղի, որը զբաղվում է խմիչքների շշալցմամբ և բաշխմամբ, տուժել են Coke, Fanta, Minute Maid, Sprite և Tropico ապրանքանիշերը։

Քլորատը լայնորեն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ, սակայն այս քիմիական նյութի մեծ քանակությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, մասնավորապես, վահանաձև գեղձի հետ, հատկապես՝ յոդի անբավարարությամբ երեխաների և նորածինների մոտ:

Ընկերությունից նշել են, որ քլորի բարձր մակարդակ ունեցող ըմպելիքների մեծ մասն արդեն հանվել է խանութների դարակներից: Այժմ շարունակում են շուկայից հանել մնացած պաշարները։

Մեծ Բրիտանիայի սննդի ստանդարտների գործակալությունը հետաքննություն է անցկացնում: