Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սասունցի Դավիթ կայարանում: Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին սեղմել է արգելակման կոճակը, գնացքն արգելակել է։
Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը: Քրեական գործ է հարուցվել, 5 քաղաքացի ձերբակալվել է։
Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»