07/02/2025

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը:

Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Վարդանյանի գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Նախկինում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուսին և քննել մեկ վարույթում, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ռազմական դատարանում միաժամանակ կշարունակվի ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առնչվող նախորդ նիստում դատարանը տվել էր ևս 10 օր՝ Վարդանյանին ու պաշտպանին շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։ Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը մերժել էր 15 գերեվարված անձի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։