Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և Թբիլիսիի Եվգենի Միքելաձեի անվան կենտրոնական երաժշտական դպրոցի տնօրեն Գիորգի Կորկաձեն, Թբիլիսիում համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ուսումնական հաստատությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը նախաձեռնել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է երաժշտական հաստատությունների աշխատակիցներին և արդյունավետ համագործակցություն մաղթել։


Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար