Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, «Իզվեստիային» հայտնել են Եվրահանձնաժողովից։
«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա: Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և 10 միլիոն եվրոյի աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում դա ցույց են տվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։ Թեև ԵՄ-ին անդամակցության հարցը դեռ իրավական օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի միության հետ ավելի խորը գործընկերություն։

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար
Էնդի Բըրնհեմ. «Հյուսիսի արքան» դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ