Ռուսաստանում 2025 թվականին 23 ահաբեկչություն է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը։
«2025 թվականի սկզբից ուժային կառույցների համակարգված գործողությունների շնորհիվ 23 ահաբեկչություն է կանխվել, որոնց զգալի մասը պատրաստվել է ուկրաինական համակարգողների և միջազգային ահաբեկչական կազմակերպության հավաքագրողների հանձնարարությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերվել և վերացվել է զենքով, զինամթերքով և դիպուկահար հրացաններով 11 գաղտնասենյակ, կասեցվել 224 անձի ահաբեկչական գործունեություն, այդ թվում՝ երկու առաջնորդի, 97 զինյալների և 100-ից ավելի հանցակիցների։
Այսօր Մոսկվայում Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՀԿ–ի նիստ, որի ընթացքում քննարկվել են ռազմական հատուկ գործողության ժամանակ ահաբեկչական սպառնալիքների կանխարգելման գործում դաշնային գործադիր մարմինների գործունեության հարցերը, մշակվել լրացուցիչ միջոցներ և որոշվել այդ աշխատանքի կատարելագործման առաջնահերթ ուղղությունները։

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը