ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման « X»-ի իր միկրոբլոգում Սուրբ Վալենտինի օրը կնոջը՝ Միշելին ուղղված սիրային ուղերձ է հրապարակել:
Այդ ուղերձն ու կից սելֆին նախկին նախագահը հրապարակել է այն խոսակցությունների ֆոնին, թե զույգը ամուսնալուծության եզրին է:

«32 միասին, և դու դեռ շունչս կտրում ես:
Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը @MichelleObama»,-գրել է Օբաման՝ համատեղ սելֆի հրապարակելով:

Միշել Օբաման ամուսնուն պատասխանել է սեփական գրառմամբ. «Եթե կա մեկ մարդ, ում վրա միշտ կարող եմ հույսս դնել, դա դու ես, @BarackObama: Դու իմ աջակցությունն ես: Միշտ այդպես է եղել ու կլինի: Շնորհավոր Վալենտինի օրը, սիրելիս»,-գրել է նա՝ տեղադրելով սրտի էմոջի և նույն սելֆին։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ