21/03/2025

Կպատասխանեմ քաղաքացիների 50 հարցի. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սկսվում է առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք:

«Սիրելի՛ քաղաքացիներ, առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում` անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով:

Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր:

Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:

Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:

Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:

Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»։