Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու «Ճակատագիրը թակում է դուռը» խորագրով համերգին։
Ծրագրում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի հանրահայտ 5-րդ սիմֆոնիան՝ «Ճակատագրի սիմֆոնիան»։ Այն դասական երաժշտության գլուխգործոցներից է։
Երեկոյի ընթացքում կհնչի նաև Լյուդվիգ վան Բեթհովենի մեկ այլ հայտնի ու սիրված ստեղծագործություն՝ Դաշնամուրի թիվ 5 «Կայսերական» կոնցերտը։ Այս ստեղծագործությունը Բեթհովենն ավարտել է Նապոլեոնի բանակի կողմից պաշարված Վիեննայում։ Թնդանոթների ու թմբուկների անդադար ձայների ներքո գրված կոնցերտը հետագայում դարձավ դաշնամուրի երկացանկի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից։
«Կայսերական» կոնցերտը կհնչի տաղանդաշատ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովի կատարմամբ։
Համերգային երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգը նվիրվում է Լյուդվիգ վան Բեթհովենի 255-ամյակին։
![]()

Բաց մի թողեք
Վեց լարերի խոստովանությունը․ դասական կիթառի նրբագեղ աշխարհում․ Տեսանյութեր
Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը