Ներկայիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ձեռնարկատեր, Թրամփի կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։
«Երբևէ եղած լավագույն փոխնախագահը և մեր ապագա նախագահը»,- նշել է նա։
Այսպես է Մասկը պատասխանել Վենսի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Միացյալ Թագավորությունում խոսքի ազատության մասին վերջերս տեղի ունեցած երկխոսության թեմայով օգտատերերից մեկի գրառմանը։


Բաց մի թողեք
Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»