ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բուռն է արձագանքել քիչ առաջ Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո լրագրողներից մեկի հարցին:
Նրան հարցրել են` ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի»,– պատասխանել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփի խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանրապես շատ բանի է ստիպված եղել դիմանալ։
Հավելենք, որ Սպիտակ տանը կայացած բանակցությունները բավականին լարված են ընթացել. հանդիպման ընթացքում Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բավականին կոպիտ և նույնիսկ վիրավորական տոնով են խոսել Ուկրաինայի նախագահի հետ:
ԱՄՆ-ն այլևս ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային, առաջնահերթություն են լինելու խաղաղ բանակցությունները, հայտարարել է Սպիտակ տունը։ «Մենք այլևս չենք պատրաստվում պարզապես դատարկ չեկեր գրել շատ հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, տեւական խաղաղության»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը՝ մեկնաբանելով Զելենսկու հրապարակային վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը գրում է. «Այսօր Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպեցին հերոսն ու վախկոտը։ Իսկ երբ հանդիպումն ավարտվի, հերոսը կվերադառնա տուն՝ Ուկրաինա»:
Հանդիպման ժամանակ լրագրողները ֆիսքել են, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը լաց է եղել Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան