SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink արբանյակային կապի համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է, և եթե այն անջատվի, ուկրաինական ամբողջ ճակատային գիծը կփլուզվի։
«Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է: Նրանց ամբողջ ճակատային գիծը կփլուզվի, եթե ես անջատեի այն»,- գրել է Մասկը X-ում:
Նա նաև ասել է, որ վրդովված է տարիներ շարունակվող «փակուղային ջարդով», որում, ըստ նրա, Ուկրաինան ամեն դեպքում կպարտվի:
«Յուրաքանչյուր ոք, ով իսկապես հոգ է տանում, ով իսկապես մտածում և հասկանում է, ցանկանում է, որ այս մսաղացն ավարտվի»,- հավելել է Մասկը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի