Մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա:
Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար
Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում