Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների դաշինքը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:
«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։
Ձեր հայտարարությունը հզոր էր, և հստակ մեսիջ ուղարկեց նրանց, ովքեր խարխլել են Հայաստանի անվտանգությունը և նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես առաջին երկիր, որը պատմության մեջ ընդունել է Քրիստոսի ավետարանը:
Դուք հասկացրեցիք, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որ միշտ հրաժարվել է գործել՝ պաշտպանելու քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում, դուք կպաշտպանեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի բոլոր անկյուններում:
Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ մենք Ձեզ մոտ ենք գալիս մի իրավիճակով, որը կարող է լուծվել միայն Ձեր որակներով առաջնորդի կողմից։ Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել ավելի քան 120 հազար քրիստոնյաների նկատմամբ։ Հայերը դուրս են եկել իրենց պապենական տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է դիմել այնպիսի գործողությունների, որոնք կդադարեցնեինւ էթնիկ զտումները կամ կպատժեին այդ հանցագործության մեղավորներին։
Դրանից հետո ադրբեջանական ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայի և մեկ դավանափոխ ադրբեջանցու, ովքեր ենթարկվում են խոշտանգումների՝ ըստ արժանահավատ աղբյուրների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվում է ստուգել բանտարկյալների ինքնազգացողությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը։
Պարո՛ն Նախագահ, մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին», – ասված է նամակում:
Բաց մի թողեք
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու տարբերակը
Իրեն ամբողջ թափով ԵՄ-ին առաջարկող Էրդողանը հրաժարվում է Բրյուսելի գագաթնաժողովին մասնակվելուց