Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 57-ամյա բնակիչ Վալեր Գրիգորյանը 1 օր առաջ նկատում է, որ իրեն պատկանող կովերից «Զազո» կովը անհանգիստ շարժումներ է անում:
Նա կանչում է հարևանին և փորձում է հասկանալ, թե ինչն է խնդիրը, ու պարզվում է, որ կովը պետք է ծննդաբերի: Մի քանի ժամ տեսնելով, որ արդյունք չի տալիս ծննդաբերությունը, դիմում են անասնաբույժին, ով զննելով կովին, հայտնում է, որ կովի արգանդում երկգլխանի հորթ կա ու միակ հարցի լուծումը կովին մորթելն է, ու այդպես էլ վարվում են և հայտնաբերում են երկգլխանի, սատկած հորթին:


Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ