Մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։
Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր