Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել Հայկ Երիցյանը, իսկ Վահան Նալբանդյանը պարտություն է կրել:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին:
Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

Բաց մի թողեք
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի