Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Բաց մի թողեք
Բելգիացի վարորդը դատապարտվեց յոթ մարդու կյանք խլած կառնավալային ավտովթարի սպանության համար
Վիճաբանություն, Մասիսի ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել