Մարտի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Ըստ սկզբնաղբյուրի, շտապօգնության ավտոմեքենան մոտ 40 րոպե ուշացել է՝ պատճառաբանելով, որ խցանում է եղել:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին