«Ով հագնում է ՔՊ հանցագործների շապիկը, նա մասնակից, մեղսակից ու արյունապարտ է դառնում այդ հանցագործությանը ու կարևոր չէ՝ «մեր Սարիկն է», «ձեր Սարկն է», թե «նրանց Սարիկն է», ես նրան չեմ էլ ճանաչում։
Նրա մասին դրական բան չեմ կարող ասել, իսկ բացասականն այն է․ որ հագել է հանցագործների շապիկը։
Ու կարևոր էլ չէ՝ կհաղթի, թե ոչ։ Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրի այցելած Բագրատ Սրբազանը։
«Չենք վստահում» բողոքի ակցիային ու ստորագրահավաքին Գյումրիում միացել է նաև «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Քիչ առաջ Բագրատ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ թևանցուկ մոտեցավ ստորագրահավաքի արկղիկին ու ստորագրեց «Չենք վստահում» թղթիկի վրա:
«Ինչի՞, նո՞ր պիտի իմանաք, որ ես սրանց չեմ վստահում»,- ստորագրելիս ասաց Միքայել Սրբազանը:


Բաց մի թողեք
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի