19/04/2025

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը դիմել է լրագրողներիս

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ քիչ առաջ գրություն ենք ստացել, որտեղ ասվում է.

«Ազգային ժողովում հավատարմագրված հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության  աշխատակիցների կողմից նախապես կզննվեն անցակետում, որից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ հնարավոր կլինի այդ պաստառները բերել ԱԺ տարածք։

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ պահպանել վերոնշյալ կարգը»։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԳ Թերեւս սա արձագանք է այն քննադատություններին, որոնք հնչեցին ԱԺ ղեկավարության հասցեին, երբ լրագրողների խաղաղ ակցիան խոչընդոտվեց ԱԺ պահպանության ծառայության կողմից: Մինչդեռ լրագրողներն ընդամենը լրագրողական օթյակում պաստառներ էին փորձել պահել` որպես բողոքի նշան Անդրանիկ Քոչարյանի պահվածքի:

Translate »