3,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Իմիշլիի շրջանում, հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական հանրապետական ծառայության կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սաաթլի կայարանից 11 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իմիշլիի շրջանում, 53 կիլոմետր խորության վրա։
Մարտի 28-ի գիշերը Ղազախստանի Ժամբիլի շրջանի Մերկե բնակավայրի տարածքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, ինչպես նաև Ղազախստանի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում։
Ժամբիլի շրջանի Աքիմատը (վարչակազմը) հայտնել է, որ արդյունքում տարածաշրջանում հայտնաբերվել են տների և սոցիալական օբյեկտների վնաս. արտակարգ դեպքի հետևանքով տուժածներ չկան։
5 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել նաև տեղական ժամանակով ժամը 15:56-ին Մերկե բնակավայրի տարածքում՝ 10 կմ խորության վրա։ Ինչպես հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուժգնությունը ճշտվում է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ղրղզստանում։
Մերկե բնակավայրը գտնվում է Ղրղզստանի հետ սահմանի մոտ։
Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Ղազախստանում։
Բաց մի թողեք
ԵՄ անդամ որ երկրում է պետական պարտքը չափազանց բարձր
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դիմել էր Google-ին՝ պահանջելով հրաժարվել Chrome բրաուզերից
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից. Վենս