Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ցույցերը՝ hաջակցություն Իմամօղլուի։
Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։
Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։ Այդ պահերը դարձել են սոցցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը և արժանացել են բազմաթիվ մեկնաբանությունների։



Բաց մի թողեք
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն
Ռուսաստանն օգնում է Իրանին գերձայնային թևավոր հրթիռներ մշակել․ FT
Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան