ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 12։00-ի դրությամբ):
Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
– ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝
Գյումրի համայնքում՝ 7 քաղաքացի,
Փարաքար համայնքում՝ 7 քաղաքացի։
– Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղ (ձև 9) ստացել են 5 անձ, որոնցից՝
Գյումրի համայնքում՝ 3 քաղաքացի,
Փարաքար համայնքում՝ 2 քաղաքացի:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։
Հիշեցնենք՝ Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության, համայնքներում մեծ թվով ոստիկանական ուժեր կան:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը