ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին մեծ դժվարությունների մեջ կհայտնվի, եթե փորձի դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, գրել են ԶԼՄ-ները։
«Եթե նա [Զելենսկին] դա անի, ապա որոշ խնդիրներ կունենա․ մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Զելենսկին ցանկանում է հրաժարվել հազվագյուտ հանքանյութերի գործարքից։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են թշնամական միջավայրում, այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առաջընթաց ենք գրանցում, բայց կողմերի միջև շատ վատ կամք կա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա «ահռելի ատելություն»։ Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ տարաձայնությունները հնարավոր կլինի հաղթահարել։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին