Այսօր մահացել է լատինաամերիկյան հրաշալի գրողներից Մարիո Վարգաս Լյոսան։ Ահա նրա հարցազրույցներից մի փոքր ծաղկաքաղ․
Ես չեմ վախենում մահից: Ըստ իս, մահն է կյանքում ամենայն լավի պատճառը: Եթե չլիներ մահը, կյանքը շատ ձանձրալի կլիներ: Ինչո՞ւ եմ գրում, որովհետև, ինչպես Ֆլուբերտն է ասել, գրելը ապրելակերպ է: Իմ ներքին կյանքը կառուցված է այն ամենի շուրջ, ինչ գրում եմ և ինչ գրելու եմ: Չեմ կարող երևակայել այլ կյանք ինձ համար: Ես մի հիանալի կին ունեմ այդ ամբողջ գործը անելու համար, և դա ինձ հնարավորություն է տալիս ամբողջովին նվիրվել իմ սիրած գործին՝ կարդալուն ու գրելուն:
«Դոն Ռիգոբերտոյի տետրերը» գրքից․
Ես ավելի լկտի կեղծիք չգիտեմ, քան այն ասույթը, որ դեռ մանկությունից մեր գլուխն են մտցնում. «Առողջ մարմնում` առողջ հոգի»: Ո՞վ ասաց, որ առողջ հոգին կատարելատիպ է, որին բոլորը պետք է ձգտեն: «Առողջը» տվյալ դեպքում նշանակում է դատարկ, միջակ, երևակայությունից զուրկ, հիմար կարծրատիպերով լեցուն, ամենքի կողմից ընդունված բարոյականությամբ և պաշտոնական կրոնով վարակված: Ի՞նչ բան է «առողջ հոգին»: Կոնֆորմիստի, սուտ բարեպաշտի, նոտարի, ապահովագրական գործակալի, մոլեռանդի, պառաված կույսի կամ բոյսկաուտի հոգին: Դա առողջություն չէ, դա բացահայտ պաթոլոգիա է: Եզակի և հարուստ ներաշխարհը չտեսնված «կեղտոտ» է, նրանում տեղ կա հոռի մտքերի, արգելված պտուղների, սուր երևակայության, խելահեղ երազանքների, հետաքրքրության և տափակ ճշմարտությունների հանդեպ կասկածների համար…
Բաց մի թողեք
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակն ընդունում է հայտադիմումներ
«Ի հիշատակ». համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին․ Լուսանկարներ
Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր