ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Դեմոկրատների ներկայացրած օրինագիծը պարունակում է ոչ միայն դրույթներ Ռուսաստանի Դաշնության դեմ «կոշտ պատժամիջոցներ մտցնելու» մասին, այլև կետ Ուկրաինային «անվտանգության և վերականգնման համար» գումար հատկացնելու մասին։
Այս օրինագիծը նպատակ ունի ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա։
Եթե անգամ փաստաթուղթը չընդունվի, դրա որոշ դրույթներ կարող են ներառվել Ուկրաինայի վերաբերյալ երկկուսակցական օրինագծում։

Բաց մի թողեք
Ուկրաինա. զինված անձը կրակ է բացել Կիևում՝ սպանելով մի քանի մարդու, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն
Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել
ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չէ․ Իրանը կոշտացնում է դիրքորոշումը բանակցություններից առաջ