Economist հանդեսը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է։ Նրա գործողություններին հավանություն է տալիս ամերիկացիների 42 տոկոսը։
Այս մասին վկայում են իրականացված սոցհարցումները։ Հարցումներն անցկացվել են ապրիլի 13-15-ին՝ 1512 չափահաս ամերիկացիների շրջանում։ Շեղումը՝ 3,4 տոկոս։
Նույն սոցհարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 52 տոկոսը բացասաբար են գնահատում նրա գործողությունները որպես ԱՄՆ նախագահ։
Թրամփին տղամարդկանց շրջանում աջակցում է հարցվածների 49 տոկոսը, կանանց շրջանում՝ 35 տոկոսը։ Սոցհարցումն իրականացվել է YouGov կենտրոնը։ Wall Street Journal պարբերականն էլ գրում է, որ մարտի 27-ապրիլի մեկ ընկած ժամանակահատվածում իրականացված սոցհարցման արդյունքում Թրամփին աջակցողների տեսակարար կշիռը կազմել է 46 տոկոս։

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների ավարտին լարված մթնոլորտ է տիրում
Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել