ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏ ԵՔ․
Պետրոս Ղազարյանն, ըստ երևույթին, ծանր է տարել ԱԺ ամբիոնից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված քննադատությունս։ Հավանաբար այդ թիրախում նաև իրեն ու Հանրայինին է տեսել, ու հրապարակային այսպիսի ինքնախոստովանություն տարածել (տառասխալներն իր տեքստում են)։
«Լսում էի ԱԺ ում Դաշնակցական Լիլիթ Գալստյաի ելույթը Տիգրան Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի մասին։ Թե բա անաչառություն, օբյեկտիվություն, ազատություն ու էլի նման ճոռոմ թեզեր»։
Ավելի ինքնամերկացնող ու ինքնաբացահայտող խոստովանություն դժվար էր ակնկալել։ Փաստորեն, հանրային հեռարձակողի քաղաքական գլխավոր հարթակը ներկայացնող Պետրոսի համար ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՃՈՌՈՄ» ԹԵԶԵՐ ԵՆ։
Սա այն դեպքում, երբ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ մասին օրենքի 22-րդ հոդվածը, որով նաև իր գործունեությունն է կարգավորվում, ուղղակի սահմանում է․ «Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը»:
Ու, երբ համոզված հայտարարում եմ ու հազարավորների անունից բարձրաձայնում, որ դուք՝ Հանրային միջոցներով սնվող Հանրային ու ՀՌՀ հանձնաժողով, համոզիչ չեք և ոչ էլ՝ անաչառ ու անկախ, հենց սա նկատի ունեմ։
Ինչպե՞ս կարող են անաչառությունն ու ազատությունը՝ նույնը թե Սահմանադրության պահանջը հեգնող ու ծաղրող, քաղաքական զսպվածության կարմիր գծերն ու նորմերը հատած Պետրոսը կամ իշխանական նարատիվներ պրոպագանդող ՀՌՀ որոշ անդամներ անկողմնակալ լինել։
Պարոնայք, դուք ընդամենը իշխանությանը պրոպագանդիստական ծառայություններ եք մատուցում։
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ցինիկ ժամանակներն անցնելու են․․․»։

Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»