Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:
Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի կազմում ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ են դարձել Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթ նվաճել են Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզի են արժանացել Գառնիկ Չալոյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Կանանց թիմից արծաթե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը:

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար