Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հրապարակումներից մեկին և գրել.
«Այսօր «Հրապարակ» օրաթերթի հեքիաթների բաժնում այսպիսի հերթական հերոսապատումն է գրվել. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, և աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին այցելելու զոհերի հուշահամալիր»:
Թերթի հեքիաթասացներին հիշեցնեմ, որ ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ:
Բնականաբար, մերժում էր ստացել և ստիպված հրաժարականի դիմում գրել»:

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»