Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև, օրեր անց նրանք պետք է որոշում կայացնեն, թե ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու։
Այս մասին Ազատության հրապարակում՝ խորհրդի անդամներին այցելության շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը. «Ես նրանց հետ քննարկել եմ տարբերակները և նաև աջակցություն եմ հայտնել, վերջնական որոշումը կայացնելու է խորհորդը։ Ես որպես աջակցություն՝ հայտնել եմ Արցախի ներկայացուցչությունում տարածք տրամադրելու մասին, որպեսզի եթե իրենք որոշում կայացնեն հետագայում տեղափոխվել գրասենյակային պայմանների՝ նման հնարավորություն ունենան»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը