Իրանն անցած գիշեր շարունակել է հարվածներն Իսրայելի տարածքին: Թիրախներից մեկը եղել է Պետախ Տիկվայի այն շրջաններից մեկը, որտեղ շատ հայություն կա:
Այս մասին հայտնեց Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
Նրա խոսքով, նույնիսկ ամբողջ ընտանիքի անդամներն են զոհվել։
«Վերջին տվյալներով, Իրանի հարվածի հետևանքով չորս մարզ է զոհվել, վիրավորվել ավելի քան 20 մարդ: Այս թիվը կարող է փոփոխվել»,-նշեց մեր զրուցակիցը:
Նա նաև տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Միաժամանակ, Չերնամորյանն իր տարակուսանքը հայտնեց որոշ հայերի վերաբերմունքի հետ կապված, որոնք, ըստ իրեն, ոգևորվել են Իրանի և Իսրայելի միջև բախումներից:
«Ուղղակի ապշել կարելի է, թե որոշ հայեր ինչու են ուրախացել այս առճակատումից, չէ՞ որ երկու երկրներում էլ հայեր կան, երկու երկրներն էլ կարևոր են մեզ համար»,-եզրափակեց իսրայելահայ գործիչը:

Բաց մի թողեք
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի
Հանդիպումից հետո հիասթափված՝ ֆրանսիական արհմիությունները կոչ են անում նոյեմբերի 5-ին գործողություններ սկսել