Այսօր հրաշալի բանաստեղծ Աննա Ախմատովայի ծննդյան օրն է։
Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։
Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։
Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։
Ահա և նրա մտքերից․
… Բոլոր նրանք, ում դու իսկապես սիրել ես,
կենդանի կմնան քեզ համար։
***
Ինձ ոչինչ մի տուր որպես հիշատակ,
Ես գիտեմ թե որքան կարճատև է հիշողությունը։
***
Իսկ նա, ում մենք երաժշտություն ենք անվանում
Քանի որ ավելի լավ անվանում չունենք,
Արդյոք կփրկի՞ մեզ։
***
Կարո՞ղ էր արդյոք Բիչեն արարել ինչպես Դանթեն,
Կամ Լաուրան սիրո տապը փառաբանել,
Ես կանանց սովորեցրի խոսել ․․․
Բայց, աստված իմ, ինչպե՞ս ստիպեմ որ լռեն նրանք․․․
***
Մարդիկ, ովքեր ինձ չեն հարգում, չեն այցելում ինձ, քանի որ նրանց համար հետաքրքիր չեմ: Իսկ մարդիկ, ովքեր հարգում են ինձ, չեն այցելում հարգանքից դրդված՝ կարծելով, թե կանհանգստացնեն:
Սարսափելի է խոստովանել, բայց մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ուզում են տեսնել և լսում են միայն այն, ինչ ուզում են լսել: Այս աշխարհում մարդկային բնույթը 90 տոկոսով կառչած է սարսափելի բամբասանքներից, կեղծ հեղինակություններից, սրբորեն պահպանվող ասեկոսեներից: Նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ես միայն կխնդրեմ հիշել այն, ինչ նրանց վիճակվել է լսել հենց իրենց մասին: Դավաճանությունը կարելի է ներել, վիրավորանքը՝ երբեք: Ես եղել եմ և մեծ փառքի մեջ, և ճաշակել եմ մեծագույն անփառունակությունը, ու համոզվել եմ, որ ըստ էության դրանք միևնույն բանն են: Երկրային փառքը ծխի պես է:
ՎԵՐՋԻՆ ԿԵՆԱՑԸ
Ես խմում եմ քանդված իմ տան
Ու ձախողակ բախտի համար,
Մեր համատեղ այս մենության
Եվ, իհարկե, հենց քեզ համար:
Ինձ դավաճան շրթունքների
Ու աչքերի համար մռայլ,
Նրա համար, որ ցավերիս
Տերը հարմար ճար չգտավ:
Կմոռանա՞ն ինձ – այ թե զարմացրին,
Ինձ մոռացել են մի հարյուր անգամ,
Հարյուր անգամ ես իջել եմ շիրիմ,
Եվ գուցե նաև հիմա էլ չկամ:
Իսկ մուսան իմ՝ խուլ, կուրացած, անձայն,
Ինչպես հատիկը, փտել է հողում,
Որ ելնի մոխրից փյունիկի նման
Ու հանց աղավնի հառնի եթերում:
Բաց մի թողեք
Ռոսսինիի կոմիկական գլուխգործոց «Սևիլյան սափրիչ»-ը կներկայացվի Երևանում
Այսօր The Beatles լեգենդար խմբի թմբկահար, երգիչ, գեղանկարիչ Ռինգո Սթարի ծննդյան օրն է․ Տեսանյութեր, Լուսանկար
Իմ սրտի մի մասը մնաց Երևանում․ Զեմֆիրա․ Լուսանկար