Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Trend գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն դժգոհ է Եկատերինբուրգում տեղի ունեցած միջադեպից, խոցված AZAL ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակից և այդ ամենի կապակցությամբ Ռուսաստանի կողմից պաշտոնական պատշաճ արձագանքի բացակայությունից։
Սովորաբար, նման հանդիպումներին Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, սակայն այս անգամ նա չի մեկնի։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ