Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից և դրա շրջանակներում Վաշինգտոնում ցուցաբերված կամքից։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս քայլը, որը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվում են, կարևորագույն զարգացում է տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու տեսանկյունից։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վարչակազմի ներդրումն այս գործընթացում»,- նշվում է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ ստեղծվել է պատմական հնարավորություն՝ Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։ «Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք նպաստել այս հնարավորությունն իրականացնելու համար ձեռնարկվող բոլոր ջանքերին, ինչպես նաև Ադրբեջանի անձնուրաց ջանքերին»։

Բաց մի թողեք
ՔԿ է տեղափոխվել Արթիկի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը․ Թանդիլյան. Լուսանկար
Հակակոռուպցիոնը հիմա էլ անօդաչու սարքերով է սպառնում
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել. Լուսանկար