«Մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանավորվածությունը, որը բանակցությունների գործընթացում էր բավական երկար ժամանակ։ Այն փաստը, որ նախաստորագրվում է այստեղ՝ թիվ մեկ մայրաքաղաքում, աշխարհի թիվ մեկ գրասենյակում՝ ԱՄՆ մեծն նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ կասկած չպետք է լինի ընդհանրապես, թե կողմերից որևէ մեկը հետ քայլ կանի»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում։
«Եթե ես կամ վարչապետ Փաշինյանը մտադրություն ունենայինք հետքայլ անել, մենք այստեղ չէինք գա։ Վստահ եղեք, որ այստեղ տեղի ունեցածը կհանգեցնի կայուն և հավերժական խաղաղության Կովկասում», – ընդգծել է նա։
«Լիովին համաձայն եմ, ավելացնելու բան չունեմ», – իր հերթին ասել է Հայաստանի վարչապետը։
Թրամփն արձագանքել է. «Գեղեցիկ հայտարարություններ էին, գեղեցիկ ձևակերպված հայտարարություններ»։

Բաց մի թողեք
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին
Ո՞վ կդատի Վեհափառին. հայտնի է դատավորի անունը
ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր